Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր
Վահան Թոթովենց
1916-1920-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916), «Տոնոն» (1917) սոցիալական վիպակները, «Ողբ անմահության» (1916), «Արեւելք» (1918) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի նկատմամաբ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացավ համամիութենական մրցանակի, թարգմանվեց, բեմադրվեց շատ տեղերում, այդ թվում եւ Փարիզում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները եւ շատ այլ գործեր։ Անդրկովկասում դարասկզբի հեղափոխական իրադարձություններն են արտացոլված «Բաքու» (1930-1934) եռահատոր վեպում, որին բնորոշ է ժողովրդի կյանքի լայն ընդգրկումը, նրա պատմության, կենցաղի ու ազգային նկարագրի ռեալիստական պատկերում։
Վահան Թոթովենց, Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր — скачать в fb2, txt, epub или pdf
Читать «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր» онлайн
Метки: Վահան Թոթովենց
Рубрики: Зарубежные стихи, Поэзия, Рассказы, Современная зарубежная литература
Комментарии ()